Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մամլո ասուլիսի հրավեր

Մամլո ասուլիսի հրավեր
12.09.2024 | 21:13
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ,
սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ հրավիրում ենք մասնակցելու Մայր Տաճարում շրջայցին, այնուհետև մամլո ասուլիսին, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:
Բանախոսներ՝ Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան և հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան։
Լրագրողներին տեղափոխող փոխադրամիջոցը Սուրբ Էջմիածին կմեկնի Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց (ք․ Երևան, Իսրայելյան 21)՝ ժամը 9։30-ին։
ԶԼՄ-ների գրանցման և հարցերի համար զանգահարել` 010517172 հեռախոսահամարով։
Դիտվել է՝ 3887

Մեկնաբանություններ